Երեւանում, դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տերյան փողոցում` «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: