Շահերի բախման եւ ծառայողական գծում կոռուպցիոն սխեմաների խթանման համար մեղադրանքները չստիպեցին Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին հրաժարական տալ։ Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական մեղադրանք ստանալուց հետո՝  դեկտեմբերի 13-ի երեկոյան, իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալուց՝ պաշտոնյան հայտարարել է իր պաշտոնը չլքելու մասին։

«Համաձայն իրավաբանների տեսակետի՝ ինձնից չի պահանջվում հրաժարական տալ։ Վերջնական որոշում կկայացվի իմ իրավաբանների հետ խորհրդատվությունից  եւ քվեարկության (խորհրդարանական ընտրությունների) համար հնարավոր վնասները հաշվի առնելուց հետո»,- ասել է Լիբերմանը, մեջբերում է «Reuters»-ը։

Իսրայելական պաշտոնյայի հանդեպ ավելի լուրջ կասկածները կաշառակերության եւ փողերի լվացման մեջ են, սակայն Իսրայելի գլխավոր դատախազն արդեն հայտարարել է, որ մեղադրանքների այդպիսի ձեւակերպումներ Լիբերմանի հանդեպ չի ներկայացվի։ Այժմ արտաքին գործերի նախարարը մեղադրվում է ծառայողական գծով կոռուպցիոն սխեմաների խթանման մեջ ներգրավված լինելու մեջ։

Ինչպես նշում է  «Գազետա.ռու»-ն, Լիբերմանի պաշտոնաթողությունը զգալիորեն կցնցի կառավարող կուսակցության դիրքերը  մոտակա ընտրություններում։ ԱԳՆ ղեկավարը իր հետ ներքեւ կարող է քաշել նաեւ վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Համաձայն վերջին հարցումների, միասնական քաղաքական ուժը հունվարի 22-ին նշանակված ընտրություններում  բացառապես առաջնորդ է համարվում։