Գրեթե ութ հազար հայ Սիրիայից տեղափոխվել է պատմական հայրենիք, եւս 70 – 80 հազարի ճակատագիրն անորոշ է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին Երեւանում իր հայ, լեհ եւ շվեդ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը: Նրա խոսքով՝ Սիրիան ժողովրդավարության եւ զարգացման ուղի վերադարձնելու համար պետք է սերտորեն աշխատել կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հետ:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայկական կողմին ցավակցել է սիրիահայերի մահվան դեպքերի եւ մեծ թվով փախստականների կապակցությամբ: Իր հերթին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլտն ընդգծել է Սիրիայում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով հայերի ավանդը Սիրիայի կայացման գործում:





























