Հայաստանը այն երկիրն է, որտեղ ընդդիմադիրներին զանազանելը շատ դժվար է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, գաղափարական առումով կարող էին միավորվել ԱԻՄ-ը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, ՕԵԿ-ը, Ժառանգությունը եւ ՀՀԿ-ն, սակայն նրանց նպատակային հարցադրումները շատ ուրիշ են:
Հարցին, թե հնարավոր է հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի հանի իր թեկնածությունը, Հայրիկյանը պատասխանեց, եթե ծնողը աշխատունակ է, միշտ ուզում է մնալ իր դիրքերում: «Այսօր ես հետին տեղում չեմ, ուզում եմ աշխատել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Խոսելով Գագաիկ Ծառուկյանի չառաջադրվելու պատճառների մասին ասաց, որ հնարավոր է եվրոպական շփումներում նրան հասկացրել են, որ չի կարելի լինել եւ գործարար, եւ զբաղվել քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է հնարավոր ճնշմանը, Հայրիկյանն ասաց, որ Հայաստանում շատ բան է ճնշումներով արվել եւ եւ արվում է: «Կարծում եմ, որ ուժին պետք է հակադրենք մշտապես ինքնորոշման սկզբունքը»,- լրացրեց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























