Մերձմոսկվայում ձերբակալվել է առեւտրային կենտրոնների բանկոմատների կողոպուտով զբաղվող հանցախումբը։
Մերձմոսկվայի ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարզում կես տարի գործում էր հանցախումբ, որի միակ եկամուտը առեւտրային կենտրոնների բանկոմատների թալանն էր։ Այս ընթացքում հանցագործները կարողացել են կողոպտել 15 բանկոմատ եւ մոտ 1 միլիոն դոլար։ Խանութի բանկոմատի հերթական կողոպուտի ժամանակ հանցախմբի անդամների մի մասը կալանավորվել է, բայց ղեկավարին եւ երկու հանցակիցներին հաջողվել էր թաքնվել։ Դեկտեմբերի 14-ի երեկոյան կասկածյալները ձերբակալվել են։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կալանավորվածները Հայաստանից գաղթածներ են, ովքեր եկել էին գումար վաստակելու Մերձմոսկվայում։ Նրանց բնակության վայրերի ու ավտոմեքենաների խուզարկման ժամանակ բռնագրավվել են հանցագործության ժամանակ օգտատգործվող մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ առեւանգված բանկոմատները տեղափոխող ավտոմեքենաները։ Հաստատվել է կալանավորվածների մասնակցությունը նմանատիպ 15 դեպքերի, ինչպես նաեւ նրանք ծրագրել էին մինչեւ տարվա վերջ Մոսկվայի մարզում եւ Մոսկվայում առեւանգել եւս վեց բանկոմատ։
Հարուցվել է քրեական գործ՝«Կողոպուտ» հոդվածով։ Հանցագործներին սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում։


























