ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2012թ. դեկտեմբերի 12-ին Դաշնային ժողովում ելույթի ժամանակ նշել է, որ 2015թ.-ից ոչ ուշ ժամանակահատվածում Ռուսաստան մուտք գործելը կթույլատրվի միայն արտասահմանյան, ոչ թե այլ երկրների ներքին անձնագրերով: Նա համապատասխան գերատեսչություններին կարգադրել է հարցը մշակել Համագործակցության գործընկերների հետ:
Նախկին կարգն առաջարկվում է պահպանել միայն Մաքսային Միության անդամ երկրների՝ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների համար:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկանք էր հրապարակել այն մասին, թե այժմ Ռուսաստանը որ երկրների հետ ներքին անձնագրերով Ռուսաստան մուտք գործելու համաձայնագրեր ունի: Ըստ տեղեկանքի՝ ներկայումս նման առավելությունից օգտվում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Թուրքմենիայի եւ Ղրղըզստանի քաղաքացիները:





























