Շաբաթ եւ կիրակի օրերին Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է սպասվում: Առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ., լեռնային շրջաններում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանն այդ օրերին կնվազի 7 - 9, արեւելյան շրջաններում՝ 13 - 15աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով, Երեւանում հանգստյան օրերին սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 13- 18 մ/վրկ.: Այս գիշեր Երեւանում կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի -1+1:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-7,
Կոտայքում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-7,
Գեղարքունիքում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-7,
Լոռիում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2-7,
Տավուշում. գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-7,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝-1-5, ցերեկը՝ 0-3,
Արարատում. գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -2+1,
Արմավիրում. գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -2+1,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-7,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -2+1,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2-7,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0-3:



























