Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինները առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանավակայանից 500 հեռու վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող «ԻԼ-76» օդանավը, որը բեռներ էր տեղափոխում տեղի «Աերոսերվիս» ընկերության համար: Վթարի հետեւանքով օդանավի անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք են՝
Վարազդատ Բալասանյան – օդանավի հրամանատար, 63 տարեկան
Արա Թովմասյան
Անդրանիկ Գեւորգյան
Էդգար Ավետյան – օպերատոր, 23 տարեկան:
Աղետի պատճառները պարզելու համար Կոնգոյի իշխանությունները հետաքննություն են սկսել: Առկա տեղեկատվությամբ, «ԻԼ-76»-ը, վայէջքի ժամանակ կորցրել է կառավարումը եւ ընկել բնակելի թաղամասի վրա: Մահացել է առնվազն 30 մարդ: Նախնական տվյալներով, աղետի պատճառը կայծակն է, որը հարվածել է օդանավին:



























