Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-25-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում նշել է ծայրագույն վարդապետ Բաբկեն Անուշյանը, ով Երուսաղեմի պատրիարքի թեկնածուներից մեկն է: Թեկնածուների շարքում են նաեւ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Տ. Վիգեն արք. Այքազյանը, Նուրհան արք. Մանուկյանը, Տ. Խաժակ արք. Պարսամյանը:
Նրա խոսքով, Պատրիարքին ընտրում են Կոնգրեգացիայի անդամները, որի կազմում այս պահին կա 34 հոգեւորական:
Բաբկեն Անուշյանը հայտարարել է, որ ինքը որպես թեկնածու հադես է գալիս Երուսաղեմի հայոց պատրիարքության հոգեւոր վերածննդի օգտին, առաջարկում է վերանորոգել Պատրիարքությանը պատկանող վանքերը եւ աշխարհիկ շինությունները:
Նշենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մահացել է հոկտեմբերի 12-ին, 93 տարեկան հասակում: Նրա մահից հետո Միաբանական ընդհանուր ժողովը պատրիարքի փոխանորդ է ընտրել արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանին:




























