Թուրքիայում ընտանի կենդանիների նկատմամբ հերթական անմարդկային վերաբերմունքն է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Դենիզլի քաղաքում քաղաքացիները փողոցում արյան մեջ կորած 2 կատու եւ 2 շուն են հայտնաբերել եւ հայտնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։

Արդեն սատկած կենդանիները տարվել են թափառող շների եւ կատուների պահպանման կենտրոն, որտեղ փորձաքննության արդյունքում հայտն է դարձել, որ կենդանիներին նախ թունավորել են, որից հետո դաժանաբար ծեծել մինչ նրանց սատկելը։

Դենիզլիի «Կենդանիների պաշտպանության» միության նախագահ Սիմգե Ունալը հայտարարել է, թե կենդանիների նկատմամբ կատարածն անմարդկային քայլ է, եւ իրենք դատախազություն են դիմելու։