Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները, որոնք Հարավային ռազմական շրջանում 2012 ուսումնական տարում ճանաչվել են լավագույնը, լեռնային բարձրադիր «Կամհուդ» ուսումնավարժանքային համալիրում սկսել են կրակային պատրաստականության գործնական պարապմունքները:
Նախեւառաջ, նրանք կուսումնասիրեն բարձրլեռնային պայմաններում դիպուկահարների Դրագունով եւ ВСС «Վինտորեզ» հրացաններից կրակելիս բալիստիկայի առանձնահատկության հարցերը, կրակի ուղղորդման հարցեր, կստուգվի ցերեկային եւ գիշերային դիտարկման սարքերից օգտվելու ունակությունը, կմշակվեն նշանառության, թիրախի միջեւ տարածության որոշման եւ այն առաջին կրակոցով ոչնչացնելու մեթոդիկաներ:
Կրակային պատրաստականության պարապմունքները մի քանի վայրերում են անցկացվում:
Պարապմունքների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում ձմռանը լեռնանտառային տեղանքում դիպուկահարների մարտավարական պատրաստականությանը:
Նաեւ հատուկ ուշադրություն է հատկացվում թեթեւ զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար նախատեսված դիպուկահար խմբերի պատրաստականությանը:





























