Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավարեւմտյան ափին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ ամերիկյան սեյսմոլոգների տվյալների՝ երկրաշարժի հզորությունը 6,1 մագնիտուդ է եղել: Էպիկենտրոնը գտնվել է  Խաղաղ օվկիանոսում՝ ափից 142 կմ հեռու, հիպոկենտրոնը՝ 11 կմ խորությունում: Որեւէ ավերածության եւ ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հարավարեւմտյան ափի առաջին երկրաշարժից 17 վայրկյան անց տեղի է ունեցել եւս մեկ հզոր ստորերկրյա ցնցում:

Նոր երկրաշարժի մագնիտուդը 6,4 է եղել: Էպիկենտրոնը գտնվել է  Խաղաղ օվկիանոսում՝ ափից 262 կմ հեռու, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում: