Երիտասարդ նկարիչների կտավները կներկայացվեն Երիտասարդության եւ սիրո տոնին նվիրված ցուցահանեսում: ինչպես այս մասին NEWS.am -նովացիայի թղթակցին տեղեկացրին ցուցահանդեսի գործընկեր «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունում, նկարները սիրո եւ երիտասարդության թեմայով են լինելու: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոի խոսքով, իր ղեկաված ընկերությունը սոցիալական պարտավորություններ կրող ընկերություն է, եւ, բացի դրանից, մեծ նշանակություն է տալիս Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը: «Պատահական չէ, որ մեր „Պայծառ ապագա Beeline-ի հետ“ սոցիալական ծրագում հայ ժողովրդի մշակութային ժառանգության սերնդե-սերունդ փոխանցմանն ուղղված աշխատանքը հատուկ տեղ է զբաղեցնում»,- ասել է «ԱրմենՏել-ի» տնօրենը:

Տեղեկացնենք, որ ցուցահանդես-մրցույթը կանցկացվի 4 անվանակարգերում, առաջին երեք տեղերը զբաղեցնողներին մրցանակներ են տրվելու: