Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը հեռանում է քաղաքականությունից։ Այս մասին հաղորդել է հենց Բաբաջանը՝ նշելով, որ եկել է ժամանակը ճանապարհ տալ այլ մասնագետների։
«Քաղաքականությունը չպետք է վերածվի մասնագիտական կարիերայի»,- Ալի Բաբաջանին մեջբերում է «Սաբահ» թերթը։ Սակայն իր հեռանալու հստակ ամսաթիվը քաղաքական գործիչը չի նշել։
45-ամյա Ալի Բաբաջանը երեք անգամ պատգամավոր է ընտրվել Թուրքիայի խորհրդարանում, 2007 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2009 թվականի մայիսի մեկը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, 2009 թվականին նշանակվել է փոխվարչապետի պաշտոնում։





























