Շվեդիայի Էվլե քաղաքում այրել են ավանդական Ծննդյան տոների այծին: Այն պահին, երբ Ամրոցի հրապարակ են մտել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, հրապարակում նախօրոք տեղադրված ծղոտե այծից միայն կարկասն է մնացել:

Դեռեւս իրավապահներին չի հաջողվել դուրս գալ պոտենցիալ չարագործների հետքի վրա: Առկա տվյալների համաձայն, խոսքը 3-4 վանդալների մասին է: Միաժամանակ, ոստիկանությունում զարմացել են, թե նրանց ինչպես է հաջողվել այրել այծին, քանի որ դրանից քիչ առաջ հրշեջները այցի վրա ջուր են լցրել, որը պետք է սառեր կենդանու վրա:

Հրդեհից հետո այծի բլոգում գրություն է հայտնվել, որտեղ ասվում է. «Ես արթնացա, զգալով, որ շատ շոգ է եւ հասկացա, որ այրվում եմ»:

Ծննդյան տոների այծը վանդալների սիրելի օբյեկտն է: 1966 թվականին Էվլեում շուրջ 30 այծ են այրել, որը Սկանդինավյան թերակղզում ձմեռային տոների ավանդական խորհրդանիշն է:

Ծննդյան տոների առասպելաբանության համաձայան, այծն օգնում է տոնական թզուկին (Ձմեռ պապի անալոգը) բաժանել նվերները: