Այս շաբաթ բանկերը ֆիզիկական ու իրավաբանական անձանցից գնել են 96.7 մլն  դոլար, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: ԱՄՆ դոլարի վաճառքի ծավալը կազմել է 105.7 մլն դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ դոլարի առուվաճառքի ծավալները գրեթե չեն ավելացել: Այնինչ, հաշվի առնելով վերջին ամիսների տրանսֆերտների աճը, սպասելի էր արտարժույթի առաջարկի աճ: Հնարավոր է` քաղաքացիները սկսեն արտարժույթի փոխանակումը հենց նախատոնական առեւտրի օրերին, թեեւ փորձը ցույց է տալիս, որ դա շահավետ է անել ավելի վաղ:

Դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ (համարժեք է մոտ 77 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:  Հայաստանի ֆինանսական շուկայի համար սա բարձր ակտիվություն է, ինչը պայմանավորված է նախաամանորյա տնտեսական ակտիվությամբ: