Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրամայի պրեմիերան: Ֆիլմը նկարահանել է «Ազատություն» ռադիոկայանը՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով:

Այնտեղ նկարագրվում է Չարենցի կյանքի վերջին օրերը, որոնք նա անցկացրել է Երեւանի բանտում, այն դժվարությունների եւ փորձությունների մասին, որոնց միջով ստիպված է եղել անցնել պոետը:

Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա Չարենց) եւ Տիգրան Մացակյանը (քննիչ): Ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորը Հրայր Թամրազյանն է, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, իսկ օպերատորը՝ Լեւոն Գրիգորյանը:

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչ Փեյչ Նենադը, ֆիլմից առաջ ունեցած ներածական խոսքում հույս է հայտնել, որ այս նախագիծը հաջող կանցնի եւ աշխատանքի նոր ուղղության սկիզբ կդնի: