Լյուքսեմբուրգում հայտարարվել է Լյուքսեմբուրգի մեծ հերցոգ Անրիի երկրորդ որդու՝ արքայազն Ֆելիքսի եւ գերմանացի աղջկա նշանվելու մասին:

Արքայազն Ֆելիքսը 28 տարեկան է, նա Լյուքսեմբուրգի մեծ հերցոգ Անրիի եւ նրա կնոջ 5 երեխաներից երկրորդն է: Արքայազնի ընտրյալը 27-ամյա Կլեր Լադեմահերն է, ով ներկայումս Հռոմում աշխատում է իր գիտական թեզի վրա՝ մարդկային օրգանների դոնորության էթնիկ ասպեկտները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Կլեր Լադեմահերը իր հոր կարողության ժառանգորդն է, ով IT ընկերության սեփականատեր է:
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կայացել էժառանգորդ արքայազն Գիյմորի եւ Բելգիայի կոմսուհի Ստեֆանի դե Լենուայի հարսանիքը: 30-ամյա արքայազնը Եվրոպայում վերջին ամուրի ժառանգորդ արքայազնն էր: