Միացյալ Թագավորության ամենահարուստ կանանցից մեկը՝ Եվա Ռաուզինգը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից: Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, նման եզրակացության է եկել բրիտանական արքայական դատարանը: Ավելի վաղ ոստիկանության հիմնական վարկածն սպանությունն էր, որի մեջ իշխանությունները կասկածում էին միլիարդատեր կնոջ ամուսնուն՝ Հանս Քրիստիանին: Նրանց ընտանիքին է պատկանում Tetra Pak ընկերությունը:

Հուլիսի 9-ին նա կալանավորվել էր Լոնդոնի հարավում՝ ալկոհոլի եւ թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար: Նույն օրը ոստիկանությունը խուզարկության համար եկել է նրանց տուն եւ հայտնաբերել միլիարդատեր կնոջ անշնչացած մարմինը, ով, պարզվել է, որ մահացել է երկու ամիս առաջ:

Փորձաքննությունը պարզել է, որ մահվանից առաջ կինը թմրամիջոցներ, այդ թվում կոկաին է օգտագործել: Հանս Քրիստիանին կալանավորել են՝ կնոջ սպանության կասկածանքով, սակայն ավելի ուշ իրավապահները հակվել են տարբերակին, որ կինն ինքն է չափից ավելի մեծ չափաբաժնով թմրանյութեր ընդունել: