Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն, այդուհանդերձ, հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին: Այս մասին նա հայտնել է էլեկտրոնային նամակում:

«Թեեւ ես գիտեմ, որ ոչ մի հանցանք չեմ կատարել, ես որոշել եմ լքել ԱԳ  նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը»,-գրել է Լիբերմանը, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ցանկանում է «անհապաղ մաքրել իր անունը»,-գրում է Gazeta.ru-ն:

Ոստիկանությունն արդեն 10 տարի է փորձում է Լիբերմանին մեղադրել խոշոր չափի գումարներ լվանալու մեջ՝ իր դստերը պատկանող կիպրոսյան ընկերության միջոցով, սակայն Իսրայելի գլխավոր դատախազը որոշել է փակել գործը՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ եւ գործը չուղարկել դատարան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ԱԳ նախարարն իրեն պարտավորված չի զգում հրաժարական տալ՝ այդ մեղադրանքների հետ կապված: