Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենի, մասնավորապես, բրոկոլիի մեջ հայտնաբերված միացությունը կարող է կանխել մանկական քաղցկեղի զարգացումը, գրում է The New Zealand Herald-ը: Այդ միացությունը կոչվում է սուլֆորաֆան եւ աշխատում է կոշտ քաղցկեղային ուռուցքների դեմ:

Բեյլորի բժշկական քոլեջի աշխատակիցները պարզել են, որ սուլֆորաֆանը բուժում է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզը: Քաղցկեղի այդ տեսակը տարածված է երեխաների մոտ, նշում է պաթոլոգիայի եւ իմունոլոգիայի պրոֆեսոր Դանիել Լակորազան: Դեպքերի 80 տոկոսի դեպքում քաղցկեղն արձագանքում է բուժմանը, բայց մնում է 20 տոկոսը, որի դեպքում հարմար է այլընտրանքային թերապիան՝ սուլֆորաֆանի կիրառմամբ:

Գիտնականները բանջարեղենից մեկուսացրել են այդ միացությունը եւ դրանով մշակել հիվանդից վերցված քաղցկեղային բջիջները: Ստուգողական փորձ է կատարվել առողջ բջիջների վրա: Միացությունը կարողացել է ոչնչացնել քաղցկեղային բջիջները, իսկ ահա առողջ բջիջները չի վնասել: Կրծողների վրա կատարված փորձը եւս հաստատել է այդ միացության հակաքաղցկեղային բնույթը: Այն ազդում է քաղցկեղի որոշակի պրոտեինների վրա, հաղորդում է MEDdaily.ru-ն: