Ռուսաստանին Ադրբեջանի հենց կենտրոնում զինվորականներ էին անհրաժեշտ «վրացական սցենարի»  դեպքում:  NEWS.am-ի թղթակցին ասաց ադրբեջանցի անկախ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` մեկնաբանելով Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից հեռանալու մասին Ռուսաստանի որոշումը: Նրա կարծիքով` Գաբալայի ՌՏԿ-ն գրեթե ռազմական նշանակություն չուներ:

«Խորհրդային շրջանում «Դարյալ» ՌՏԿ-ն տեղեկատվություն էր տրամադրում, որն անհրաժեշտ էր ռազմական բնույթի որոշումների կայացման համար: Բարեբախտաբար, խորհրդային շրջանում այդ ՌՏԿ-ի ռազմական կիրառման անհրաժեշտություն չառաջացավ, եւ այն  սահուն անցում կատարեց  «անկախ» Ռուսաստանի նոր փուլ: Այդ շրջանում Ռուսաստանի նոր իշխանությունները ոչնչացրեցին էլեկտրոնային հետախուզության միասնական տարածքը ու կարեւոր օբյեկտների եւ ուղղությունների ծածկման զենիթահրթիռային համակարգը»,-ասաց Ալիզադեն: Ինքը` ՌՏԿ-ն առանց հակահրթիռային պաշտպանության շատ բան չի կարող տալ, կարծում է Ալիզադեն:

«Հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվութունը,  առամց դրա արատացոլման միջոցի, կարող է 10 – 15 րոպե ժամանակ տալ,  ոչ ավելին: Ռուսական թերթը գրում է, որ ՌԴ ղեկավարությունը տեղեկատվություն է  ստացել  իրաքյան «Սկադների»` Իսրայելի վրա բաց թողնելու մասին: Նույն տեղեկատվությունը հաջողությամբ հնարավոր էր ստանալ CNN-ից կամ իսրայելական հեռուստաալիքից`  10 րոպե ուշացումով»,-պարզաբանեց Ալիզադեն:

Կայանը ռազմական նշանակություն չունի, սակայն ռուսական կողմը մեկ տարվա ընթացքում Բաքվին պայմանագրի փոխզիջումային տարբերակներ էր առաջարկում: Հետեւաբար, շահերն այստեղ ավելի շատ քաղաքական են, քան ռազմական: «Ինչո՞ւմն է քաղաքկան շահը եւ արդյոք այն լավ  է գիտակացված: ՌԴ-ն շահը դիտում է ռուսաստանցի զինծառայողների ոչ մեծ խմբի` Ադրբեջանի ուղիղ կենտրոնում գտնվելու մեջ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Ադրբեջանում երբեք չի կրկնվի վրացական 08.08.08-ի իրավիճակը: Որ ռուս զինծառայողների կյանքի պաշտպանության համար ՌԴ բանակը չի սկսի հերթական «խաղաղարար գործողությունը»: Նման երաշխիքներ չկան: Ահա թե ինչու Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանին հասկացնել տվեցեին, որ ժամանակն է զինվորականներին դուրս բերել Ադրբեջանից»,-ասաց Ալիզադեն: Բոլորին պարզ էր, որ 300 մլն դոլարի գինը թարգամանվում է  որպես կտրուկ «ոչ», ավելացրեց նա:

Նրա կարծիքով, Ադրբեջանից ռուսական զինծառայողների դուրս բերումը հասարակությանը չի ստիպել կարծել, որ ղարաբաղյան հակամարտություն հարցում  Ռուսաստանը Հայաստանի կողմն է: Նման հայտարարությունը հակասում է ՌԴ կարգավիճակին ` որպես միջնորդի: «Դա չի նշանակում, որ ՌԴ-ն չի փորձի ավելի ուժեղ աջակցել Հայաստանին: Սակայն դրանում նա սահմանափակ հնարավորություններ ունի: Նա առանց այդ էլ Հայաստանին զինել է մինչեւ ատամները եւ նրան ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն է  ցուցաբերում: Շարունակելով, ինչպես դա արվում է ազնվական ընտանիքներում, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետեւաբար ՌՏԿ-ի վարձակալության ավարտը չի կարող ազդել տարածաշրջանում իրավիճակի վրա` Ադրբեջանի դիրքերի վատթարացման տեսանկյունից»: