«Չուխաջյան ֆեստի» շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանում կայացել է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի երեկոն, ով Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» ստեղծագործության օպերայի հեղինակն է: Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Նվագախմբի կողմից «Հնչյունների թատրոն» պիեսի կատարումը դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար, աշխարհում հնչել է առաջին անգամ:
Բացի այդ ստեղծագործությունից, հնչել են նաեւ «3-րդ Կամերային սիմֆոնիան», համերգ ֆլեյտայի եւ նվագախմբի համար եւ այլն: Դիրիժորը եղել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:







Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























