«Հրապարակը» գրում է, թե ներքաղաքական հայտարարությունների ամենաթեժ օրը լինելու է դեկտեմբերի 22-ը: Այդ օրվա վրա քաղաքական ուժերի կենտրոնացման «պատճառը» թերեւս դեկտեմբերի 21-ին սպասվող աշխարհի վերջն է: Եթե այն «չլինի», 22-ին իրենք կարող են կրկին զբաղվել քաղաքականությամբ:
Այդ օրը տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը` Մելիք Ադամյանի վրա գտնվող կառավարության նիստերի դահլիճում: Դեռեւս պարզ չէ, թե որտեղից է հնչելու Րաֆֆի Հովհաննիսյանի սպասված հայտարարությունը: Ինչպես տեղեկացրին ՕԵԿ-ից` նաեւ իրենց համագումարն է այդ օրը տեղի ունենալու` Մարզահամերգային համալիրում:
Ի դեպ, ՕԵԿ համագումարին հրավիրվել են ավելի շատ պատվիրակներ, քան ՀՀԿ համագումարին` մոտ 2 հազար 400: Ըստ երեւույթին, ՕԵԿ-ն էլի դահլիճը կլցնի այստեղից-այնտեղից բերված ուսանողներով ու ՀՀԿ-ից մերժված անձանցով: Քաղաքական ուժերից ՕԵԿ համագումարին ներկա կլինի միայն ՀՀԿ-ն, քանի որ իրենք հայտարարել են ու կրկին հայտարարելու են, որ պաշտպանում են ՀՀԿ թեկնածուին:




























