ԲՀԿ-ում, անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական եւ հետընտրական շրջանում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ որեւէ համագործակցություն բացառվում է: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

««Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որեւէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- թերթի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամներից մեկը՝ առայժմ չցանկանալով այդ հայտարարությունն անել իր անունից: ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործակցությունը ՀԱԿ-ի եւ խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ միայն խորհրդարանական մակարդակում»,- գրում է «168 ժամը»։