Եգիպտոսում սկսվում է Սահմանադրության հանրաքվեի առաջին փուլը։ Առաջին փուլում քվեարկությունը տեղի կունենան Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ եւս ութ նահանգներում:

Երկրի մնացած շրջանների բնակիչները կարող են քվեարկել մեկ շաբաթ անց: Հիշեցնենք, որ հանրաքվեն երկու փուլով է անցկացվում դատավորների սակավության պատճառով, որոնցից շատերը բոյկոտել են հանրաքվեի անցկացումը:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ընտրատեղամասերը հսկում են ավելի քան 120 հազար զինվորականներ:  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ՝ եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեին մասնակցելը պարտադիր է: Չներկայացածներին խոստացել են տուգանել: 

Հիշեցնենք, նախօրեին նախագահ Մուրսիի կողմնակիցները եւ հակառակորդները հանրաքվեից առաջ վերջին ցույցերն են անցկացրել, որոնք երկրի որոշ շրջաններում վերածվել են արյունալի բախումների: