Ֆրանսիական Thales Alenia Space ընկերության մասնագետները դեկտեմբերի 15-ի առավոտյան ավարտել են ռուսական «Յամալ-402» կապի արբանյակի կարգավորումը: Չորս փուլով տեղի ունեցած վերականգնումը տեւել է մեկ շաբաթ:
Հիշեցնենք, որ սարքը ուղեծիր հանելու առաջին մանեւրը տեղի էր ունեցել դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երկրորդը` 10-ի լույս 11-ի գիշերը, երրորդը` 12-ին: Ներկայումս սարքը 36 հազար կմ բարձրությունում է, հայտնում է rbc-ն:
«Գազպրոմ-տիեզերական համակարգեր» ընկերությունից (արբանյակի պատվիրատուն) «Ինտերֆաքսին» հայտնել են, որ «Յամալ-402» արբանյակը հասել է գեոստացիոնար ուղեծիր:
Փորձարկումները նախատեսվում է ավարտել հունվարի առաջին տասնօրյակում:
Հիշեցնենք, որ մասնագետները մտավախություն ունեն, որ «փրկության գործողության ընթացքում տուժել է «Յամալ-402»-ի գործառնականությունը: Նրա աշխատանքի նախատեսված ժամկետը կարող է կրճատվել չորս տարով` 15-ից մինչեւ 11 տարի:
«Յամալ-402»-ը նախատեսված է ՌԴ-ի, Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում հեռարձակում ապահովելու համար:




























