ԿԺԴՀ-ի կուսակցությունը եւ կառավարությունը պարտավոր են մեծ ուշադրություն հատկացնել գիտությանը եւ տեխնոլոգիաներին ու միջոցներ չխնայենդրանց զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը «Սոհե» զորավարժարան այցի ընթացքում, որտեղից օրերս արձակվել էր արբանյակով հրթիռը:
Առաջնորդը Կորեայի աշխատանքային կուսակցության անունից շնորհակալություն է հայտնել գիտնականներին, որոնք կարողացան տիեզերական սարքը հաջողությամբ շուրջերկրյա ուղեծիր դուրս բերել՝ «Կիմ Չեն Իրի վերջին ավանդներին համապատասխան», լուսանկարվել է նրանց հետ եւ հրավիրել Փհենյան, գրում է «Ռոսբալտը»։
«Արբանյակի հաջող փորձարկումն ամբողջ աշխարհին ցույց տվեց ԿԺԴՀ-ի հզորությունը», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ «Ընհա-3» հրթիռի մեկնարկը ԿԺԴՀ-ում տեղի էր ունեցել դեկտեմբերի 12-ին, արբանյակը հանվել էր ուղեծիր:




























