Թեեւ iPad mini-ն որոշ երկրներում նոր է վաճառքում հայտնվել, Apple-ում արդեն սկսել են այդ պլանշետի հաջորդ սերնդի աշխատանքները։ Ընդ որում՝ Digitimes-ի տվյալով, ընկերության ինժեներները լրջորեն մտադիր են վերացնել արտադրանքի սակավաթիվ թերություններից մեկը, այն է՝ դրա 7,9 դյույմանոց սենսորային էկրանի ցածր թողունակությունը՝ 1024 x 768։
Նման ցուցանիշը բավական նորմալ է փոքր պլանշետի համար, սակայն այն ակնհայտորեն խամրում է «մեծ» iPad 3-ի Retina-դիսփլեյի եւ չորրորդ սերնդի 2048 x 1536 թողունակության ֆոնին։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, ոչ Apple-ը մտադիր է iPad mini-ի երկրորդ սերնդին համալրել գերմաքուր Retina տեխնոլոգիայի դիսփլեյով, գրում է FERRA.RU-ն։
Հաղորդվում է, ոչ «մեծ» iPad-ի չորրորդ սերունդը ավելի թեթեւ կլինի նոր տեխնոլոգիայի շնորհիվ, որը թույլ է տալիս երկուսի փոխարեն մեկ LED լույսի աղբուր կիրառել։





























