«Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը, որը հայտարարել էր ԱՄՆ-ում «Մագնիտսկու օրենքի» ընդունման հիմնավորմամբ իր ամերիկյան վիզան հետ կանչելու մասին, իրականում խաղի զոհ է դարձել։

ԱՄՆ-ի դեսպանատնից «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել են, որ Սունգորկինին այդ առթիվ ոչ մի ծանուցում չեն ուղարկել։

Նաեւ պարզվել է, որ Ալետա Կովենսկին, որի անունը նշված է գլխավոր խմբագրին ուղարկված փաստաթղթում, իրականում ԱՄՆ-ի հյուպատոսն է Թուրքմենստանում»

Ավելի վաղ Սունգորկինը հաղորդել էր ամերիկյան դեսպանատնից  իր ԱՄՆ մուտքի վիզան հետ կանչելու ծանուցում ստանալու մասին՝ հրապարակելով ծանուցման լուսապատճենը, գրում է gazeta.ru-ն։

Խմբագիրը նաեւ զարմանք էր հայտնել, քանի որ չի ճանաչել Մագնիտսկուն եւ կապ չի ունեցել նրա գործի հետ։

«Ռոսբալտը» գրում է, որ Պետդեպը պաշտոնապես հերքել է Վլադիմիր Սունգորկինի վիզան զրոյականացնելու մասին լուրը։