Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար. կա երկու տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դավթաշեն գյուղի մոտակայքում «Սուզուկի» մակնիշի 98 QN 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորակը:
Պատահարի հետեւանքով վարորդ` 1982 թ. ծնված Ն. Չարչյանը եւ ուղեւոր` 1958 թ. ծնված Փ. Պապոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին քաղաքի բկ: Ըստ բժիշկների` Ն. Չարչյանի վիճակը ծանր է, իսկ Փ. Պապոյանինը` բավարար:


























