Ադրբեջանի ԱԳ նախարարը դեկտեմբերի 15-ին կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Էլմար Մամեդյարովի գլխավորած պատավիրակությունը Ստամբուլում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստին:
Ինչպես հաղորդում է Trend-ը, նիստում ծրագրվում է քննարկել կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցեր, Նախարարների խորհրդի բանաձեւերի, որոշումների եւ հանձնարարականների կատարման ընթացքը, ՍԾՏՀ նախագծերի զարգացման հիմնադրամի գործունեության ծրագիրը եւ այլ հարցեր:




























