Մեծ Բրիտանիայում որոշել են որեւէ մեղադրանք չներկայացնել Գարի Մաքինոնին, ում ամերիկյան կողմը մեղադրում էր NASA-ի եւ Պենտագոնի համակարգիչները կոտրելու մեջ: Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրական դատավճռի հնարավորությունները չնչին են:
Բրիտանացի Գարի Մաքինոնը խոստովանել էր, որ 2001-2002թթ. կոտրել է տարբեր գերատեսչությունների ընհանուր առմամբ 97 համակարգիչներ, այդ թվում` NASA –ինն ու Պենտագոնինը: Նա ասել է, որ համակարգչային համակարգերում այլմոլորակայանների գոյության մասին ապացույցներ էր փնտրում եւ իր գործողություններով չի փորձել որեւէ այլ օգուտ քաղել, այդ թվում` նյութական, տեղակացնում է «Լենտան»:
ԱՄՆ իրավապահ մարմինները Մաքինոնին մեղադրում էին 800 հազ. դոլարի վնաս հասցնելու մեջ: Նրան առաջադրված մեղադրանքի հանրագումարով Մաքինոնին սպառնում էր մինչեւ 60 տարվա ազատազրկում:



























