Այս տրամադրությամբ էլ գնալու ենք նախագահական ընտրությունների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հանրապետական կուսակցության 14-րդ արտահերթ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ինչպես տեսնում եք, այս մեծ դահլիճում տիրում է տոնական տրամադրություն, քանի որ համագումարը կարեւորագույն միջոցառում է մեր կուսակցության համար: Առաջադրելու ենք նախագահի թեկնածու: Այս տրամադրությամբ էլ մենք գնալու ենք ընտրություններին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսին, ապա վարչապետը նշեց, որ Հայաստանի նախագահը իր ելույթում կտա բոլոր հարցերի պատասխանները:
Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց, քանի որ շտապում էր դիմավորելու Մարզահամերգային համալիր մտնող Հայաստանի նախագահին:




























