Չինաստանը պատրաստ է ապագայում եւս խորացնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին ասվում է ՀՀԿ 14-րդ համագումարին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հղած ուղերձում: Ուղերձը համագումարի ընթացքում կարդացել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ Ցյան Նայչենը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է . «ՀՀ եւ ՀՀԿ հարգարժան նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ եւ մաղթել Ձեր կուսակցությանը մեծ հաջողություններ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ հզորացման պատվաբեր գործում:
Այս տարի մենք նշում էինք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են բոլոր բնագավառներում` հումանիտար, տնտեսական, գիտատեխնիկական:
Չինաստանը պատրաստ է Ձեզ հետ միասին ապագայում եւս խորացնել այս բարեկամական հարաբերությունները:
Որպես իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն կարեւոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության, տնտեսական զարգացման եւ մարդկանց բարեկեցուցությունը բարձրացնելու գործում: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում իր համագործակցոթյունն ու բարեկամությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:
Եվ մենք պատրաստակամ ենք ապագայում եւս շարունակել այս ջերմ եւ փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի կարողանանք բազմակողմանիորեն աջակցել մեր պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանը:
Լիարժեք հաջողությոններ ենք մաղթում ՀՀԿ համագումարին:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում եւ հզորություն, իսկ հայ ժողովրդին` երջանկություն եւ բարեհաջողություն:
Հավերժ բարեկամություն մեր երկրներին եւ ժողովուրդներին»:





























