Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը շարունակում է շրջել թիկնապահներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը:
Նրա անվտանգությանը դեռեւս վտանգ սպառնում է: «Հիմի ոչ մեկ ապահովագրված չի: Եթե շանսեր կան միշտ քեզ ապահով պահես, պետք է այդ շանսերը օգտագործես, ես օգտագործում եմ, ինչքան կարում եմ»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարեց իր խոստումը եւ ձեզ համար «կոնցերտ» կազմակերպեց, նա նշեց. «Էդ իր խնդիրն է, ինչ ուզում է,թող պատրաստի, մենք հանգիստ զբաղվում ենք մեր գործերով, եթե ինքը ուզում է կոնցերտով զբաղվի, թող զբաղվի»:
Հիշեցնենք, որ Տիգրան Արազաքանցյանը ոստիկանների՝ իր թիկնապաններին զինաթափելու գործողությունները որակել էր շոու: Ի պատասխան դրա՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադմիմիր Գասպարյանը ասել էր. «Եթե նախկին ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ հարուստ է, կարող է խաչմերուկները կտրելով անցի, մարդկանց վրա քշի, ոչ միայն շոու, այլեւ այնպիսի կոնցերտ կկազմակերպեմ, որ էլ ասելու չի»:











