Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ արտահերթ համագումարի ընթացքում երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Հաշվի առնելով նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ընդւնված որոշումները, նաեւ՝ Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանի քաղաքական կենսագրությունն ու պետական կառավարման փորձը, հանրային հեղինակությունն ու անձնական որակները, ձեր քննարկմանն եմ ներկայացնում նախագահի պաշտնում նրա թեկնածությունը», - ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանի հարցին, թե արդյոք այլ առաջարկներ կան նախագահի թեկնածության վերաբերյալ, պատվիրակները պատասխանել են ծափահարություններոնվ։ Նշենք, ՀՀԿ 14-րդ համագումարում 1771 պատվիրակներ են գրանցվել։





























