Ամերիկյան Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում սպանդի հեղինակ Ադամ Լանզայի մայրը զենքի հավաքորդ է եղել եւ դեռ մանկությունից երեխաներին կրակել է սովորեցրել:

Ուսուցչուհի Նենսի Լանզայի տան դիզայներ Դեն Հոլմսը Reuters-ին պատմել է, որ Նենսին նրան հպարտությամբ է ցույց տվել հզոր հրացանը, որը վերջերս էր ձեռք բերել: Նա նաեւ պատմել է, որ պարբերաբար հրաձգարան է այցելում երեխաների հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան զինված մտել էր այն դպրոցը, որտեղ սովորել էր ինքը, եւ որտեղ դասավանդում էր մայրը: Ներխուժելով տնօրենի սենյակ, նա այնտեղ վեց հոգու է սպանել, հետո մտել է այն դասարանը, որտեղ պետք է լիներ մայրը  եւ սկսել է կրակել երեխաների վրա: Վերջում նա ինքնասպան է  եղել` դառնալով ողբերգության 28-րդ զոհը:

ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարված: