Հնդկաստանի Գուջարաթի նահանգում ոստիկաններին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը։ Ավտոպատահարի պատճառ է դարձել վարորդի սրտի կաթվածը։
Վթարի հետեւանքով 11 ոստիկան է զոհվել, այդ թվում՝ վեց կին, գրում է «Ռոսբալտը»։
Զանգվածային զոհերով ավտոպատահարները Հնդկաստանում հաճախադեպ են։ Այսպես, նոյեմբերի 24-ին հարսանիքի 60 հյուրերի տեղափոխող ավտոբուսն ընկել էր անդունդը, զոհվել էր 16 մարդ, 44-ը վիրավորվել էին։



























