ԱՄՆ-ում կրոկոցների համճարակ է սկսվել։ Երկիրը դեռ ուշքի չէր եկել տարրական դպրոցում երեխաների զանգվածային սպանությունից, արդեն նոր հրաձիգ է հայտնվել խաղային մայրաքաղաքում։
Լաս Վեգասի հյուրանոց-խաղատան այցելուն «ցանց է սարքել» հաստատության աշխատակցուհուն եւ ինքնասպանություն գործել, հայտնում է Associated Press-ը; Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա ստացված վնասվածքներից մահացել է։
ՆՏՎ-ն հայտնում է, որ Լաս Վեգասի ոստիկանության տվյալով՝ կինն աշխատում էր հյուրանոցի ադմինիստրացիայի սպասարկման սրահում եւ շոուի տոմսեր էր վաճառում, նաեւ ռեստորանում սեղանների պատվիրման հարցերով էր զբաղվում։ Հայտնի չէ, թե նա ինչ հարաբերություններ ուներ մարդասպանի հետ;
Հիշեցնենք, դրանից առաջ ԱՄՆ-ի բնակիչներին ցնցել էր Կոնեկտիկուտի տարրական դպրոցներից մեկում կատարված զանվածային սպանությունը։ Նյութաուն քաղաքի բնակիչ Ադամ Լանցը սպանել էր մորը, սպանդ կազմակերպել դպրոցում, հետո ինքնասպան եղել։



























