ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ քվեարկության արդյունքում՝ միաձայնմ հանրապետական ակտիվը որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվեց գործող նախագահ Սերժ Սարսգյանին։
Իր հերթին նախագահը, դիմելով կուսակցական ակտիվին, նշեց. «Հարգելի հանրապետականներ, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում ձեզ իմ թեկնածությունը այդպիսի խանդավառությամբ առաջադրելու եւ պաշտպանելու համար։ Ես վստահ եմ, որ ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը եւ ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի զարգացման համար։ Մեկ անգամ եւս վստահեցնում եմ, որ այդ ընթացքում ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել։ Շնորհակալ եմ»։
Նշենք, որ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը քիչ առաջ ավարտվեց:




























