Եգիպտոսում հանրaքվեի անվտանգությունն ապահովում է բանակը, պարեկությանը մասնակցում են նաեւ բանակային ուղղաթիռները։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել են եգիպտական զինված ուժերի շտաբից։

Ռազմական ուղղաթիռները տեղակյված են բոլոր 10 նահանգներում, որտեղ անցկացվում է Եգիպտոսի հիմանական օրենքի քվեարկության առաջին փուլը։ Նրանց խնդիրների մեջ է մտնում վերահսկել ինչպես ընտրական տեղամասերի տարածքներում, այնպես էլ պետական եւ կառավարական կառույցների մոտ տիրող իրավիճակը։ Բացի այդ, ուղղաթիռի վրա գտնվող հատուկ ջոկատներն իրականացնում են ցամաքային ստորաբաժանումների եւ անվտնգության ապահովման մեջ ներգրավվածների շարժումը համակարգելու համար օդային լուսանկարչություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընդհանուր առմամբ, նոր սահմանադրության հանրաքվեի առաջին փուլի ժամանակ երկրում հավասարակռության պահպանման գործողության մեջ ներգրավված են եգիպտական բանակի 120 հազար սպաներ եւ զինվորներ, նրանց տրամադրության տակ գտնվում են 6 հազար ռազմական տեխնիկա, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ եւ ՀՄՄ-ներ։

Հիշեցնենք, որ քվեարկության առաջին օրը կարող են մասնակցել մոտ 26 միլիոն եգիպտացի 10 նահանգներում, այդ թվում եւ երկրի խոշորագույն քաղաքներում՝ Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի մեկ շաբաթից։