Ավտոարտադրության հսկաներ Ford Motor Company-ի եւ Mazda Motor Corporation-ի համատեղ կորպորատիվ միջոցառումը ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով. Գործի են դրվել շշերը եւ զենքերը, 30 մարդ վնասվածքներ են ստացել։
Դեպքը պատահել է դեկտեմբերի 14-ի երեկոյան Չունբուրի քաղաքի մոտ գտնվող Ռեստորանում (Բանգկոկից 100 կմ հեռու); Պատճառները պարզվում են։ Համատեղ կորպորատիվին մինչեւ չորս հազար մարդ էր մասնակցում։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կորպորատիվի ոչ սթափ աշխատակիցների կռիվն սկսվել է բեմահարթակի մոտ, որտեղից ղեկավարությունը պարգեւներ էր շնորհում աշխատակիցներին։ Իրավիճակն անվերահսկելի է դարձել, երբ մարդիկ սկսել են միմյանց վրա շշեր նետել, հաջորդել են կրակոցները։
RuFox-ը հայտնում է, որ ռեստորանի աշխատակիցները ոստիկաններին օգնել են կարգի հրավիրել հարբած ամբոխին։



























