Չիլիական Անդաներում տեղակայված փոքրիկ Սան-Բերնարդո  լեռնային քաղաքը զարմացնում է զբոսաշրջիկներին եւ գիտնականներին՝ տեղական գերեզմանատանը թաղված մահացածների մարմինները քայքայման գործընթացի չեն ենթարկվում։ Այդ երեւույթը ստացել է «բնական մումիֆիկացում» անվանումը։

Նման երեույթի հետ գիտնականներն առաջին անգամ բախվել են 1957 թվականին։ Մասնագետների խոսքերով՝ մարմինները մշակված էին քիմիկատներով։ Նրանցից մի քանիսը պահպանվել են գրեթե նույն ձեւով, որն ունեցել են թաղման պահին՝ բնական գործընթացները չեն ազդել ո՛չ մաշկի, ո՛չ մազերի, ո՛չ էլ հագուստի վրա, հաղորդում է «MIGNews»-ը։

Հնարավոր է, որ ոչ ոք էլ չիմանար այդ երեւույթի մասին, եթե չլիներ թաղման տեղական ավանդույթները։ Մինչ մարմինը հողին հանձնելը, այն 5 տարի պահում են հատուկ դագաղում։ Տեսականորեն, այդ երկար ժամանակից հետո, մահացածից պետք է պահպանվեն միայն ոսկորները։ Տեսականը, թերեւս, ոչ միշտ է համընկնում գործնականի հետ։

Տեղացի որոշ բնակիչներ «բնական մումիֆիկացիայի» պատճառ են համարում գերեզմանատան դիրքը, մյուսները դա բացատրում են տեղացի բնակիչների դիետիկ սնմամբ՝ կենդանության օրոք էկզոտիկ մրգերի օգտագործումը ազդում է, որ մահանալուց հետո մահացածի մարմինը չենթարկվի քայքայման գործընթացի։ Կատարվածի պատճառներից անկախ, այս երեւույթը  առաջացրել է զբոսաշրջիկների եւ գիտնականների մեծ ներհոսք Սան-Բերնարդո: