Լուբյանկայի հրապարակում սկսել են կալանավորել ընդդիմադիրներին, որոնք հավաքվել էին այսպես կոչված «ազատության երթի»։ Գործողությունը համաձայնեցված չէր Մոսկվայի իշխանությունների հետ։ Կալանավորված են Ձախ ճակատի համակարգող Սերգեյ Ուդալցովը, Իլյա Յաշինը եւ Քսենիա Սոբչակը։
Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները փակել էին ԱԴԾ շենքի կողմից Սոլովեցկիյ կամեն տանող ուղին՝ շրջափակելով այն։ Ամեն դեպքում, միջոցառման կազմակերպիչները բազմիցս ընդգծել են, որ, չնայած երթն անցկացնելու մերժմանը, մտադիր են գալ Լուբյանկա՝ քաղաքական հալածանքների զոհերի հիշատակին տուրք տալու համար։
Ոստիկանությունը տեղեկացրել է քաղաքացիներին, որ երթն արգելված է Մոսկվայի իշխանությունների կողմից, հայտնել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հայտնի դեմքերից Լուբյանսկի հրապարակ եկել էին լրագրող Սերգեյ Պարխոմենկոն, գրող Դմիտրի Բիկովը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը, նրա հայրը՝ նախկին պատգամվոր Գենադի Գուդկովը, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ընդդիմադիր Իլյա Յաշինը, եւ պատգամավոր- սպրավառոս Իլյա Պոնոմարեւը, նաեւ Սերգեյ Ուդալցովը։
«Ես այստեղ եմ եկել միայնակ փաթեթ անցկացնելու։ Այստեղ հասարակ խոսքեր են գրված՝ «Ռուսաստանն ազատ կլինի»,- ասել է Ուդալցովը բազմաթիվ լրագրողների՝ ցուցադրելով մի փոքրիկ պաստառ «Ինձ համար, այսօր այստեղ ազատություն է»։ Դրանից հետո նրան անմիջապես ձերբակալել են։




























