Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալումը դադարեցնելը Ռուսաստանի անվտանգության վրա չի ազդի։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն։
«Դա մեր երկրի համար վտանգավոր չէ։ Արմավիրի կայանը (Կրասնոդարի մարզ) փորձնական մարտական հերթապահություն է իրականացնում, արդեն այն գոտու պաշտպանական առաջադրանքներ է կատարում, որի պատասխանատուն Գաբալայի ՌԼԿ-ն էր», - ասել է նա։
Պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ հրթիռային հարձակման նախազգուշացումն այս պահին կատարվում է ողջ ծավալով։
«Իսկ հետագայում կմեծացնենք մեր ներուժը»,- նշել է նա։




























