Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Կարենի Բաղչագուլյանը, ով մեկ շաբաթ է` ինչ զորակոչվել է, Երեւան-Սան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում երեկ` դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ի սահմաններում, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Վթարի հետեւանքով 20-ամյա Ռազմիկ Կարենի Բաղչագուլյանը եւ ուղեւորներ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի բնակիչներ 21-ամյա Յուրա Վարուժանի Դանիելյանը, 21-ամյա Կարեն Քաջիկի Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Հրազդանի բաժնից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տավուշի մարզի Խաչարձան գյուղի գյուղապետ Գագիկ Շահնազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տղաների վիճակը լավ է եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ Յուրան եւ Կարենը ուսանողներ են: Իսկ Տավուշի մարզի Վազգաշեն գյուղի գյուղապետ Լորիկ Բադիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ է, ինչ 20-ամյա Ռազմիկ Կարենի Բաղչագուլյանը ավարտել է ծառայությունը եւ վերադարձել տուն:


























