Իրանում հերթական, 11-րդ նախագահական ընտրությունները նշանակվել են 2013 թվականի հունիսի 14-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամեդ Նաջարը:

Նրա խոսքով, նախագահի ընտրությանը զուգահեռ տեղի կունենան քաղաքային խորհուրդների ընտրությունները, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Ներկայումս Իրանի խորհրդարանը քննարկում է նախագահական ընտրություններին վերաբերող օրենսդրության փոփոխությունները: Եթե այդ փոփոխություններն ընդունվեն, նրանք կկիրառվեն արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Իրանի Սահմանադրության համաձայն, նախագահը, որը փաստացի չի հանդիսանում երկրի ղեկավարը, ընտրվում է 4 տարի ժամկետով, նա չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու անգամ: Իրանի ղեկավար է համարվում ցմահ ընտրվող գոհեւոր առաջնորդը, ներկայումս նա այաթոլլա Ալի Խամենեին է: