Գաղթականների նավակը դեկտեմբերի 15-ի երեկոյան շրջվել է Էգեյան ծովի արեւելյան մասում՝՝ հունական Լեսբոս կղզու մոտակայքում։Այդ մասին հաղորդել է Հունատանի ափերի պահակախումբը։

Դեկտեմբերի 15-ի վաղ առավոտյան, ծովում փրկել են աղետի ենթարկվածներից մեկին, որը պատմել է, որ իր հետ միասին նավակում գտնվում էին եւս 25 մարդ։ Օրվա կեսին Լեսբոսի ափամերձ հատվածում հայտնաբերվել են 15 զոհվածների մարմիններ։ Առափնյա պահակախումբը եւ մասնավոր նավերը շարունակում են փրկարարական գործողությունները, չնայած մարդկանց կենդանի գտնելու հույս գրեթե չի մնացել։

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ամեն օր հազարավոր գաղթականներ փորձում են ապօրինի հատել Հունաստանի սահմանները՝ Եվրամիության տարածք հայտնվելու համար։