Չինական ոստիկանությունը կալանավորել է Չունցին քաղաքի 4 բնակիչների, ովքեր «խոսակցություններ էին տարածում աշխարհի վերջի մասին»։
Նրանք բոլորը ձեռքերում բռնել էին թերթիկներ եւ կարգախոսներ էին վանկարկում բարձրախոսով։ Օրինապահների խոսքերով՝ կասկածյալները հայտարարել են, որ, հենվելով հին մայաների օրացույցի վրա, ընդհանուր աղետը կլինի դեկտեմբերի 21-ին, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես հայտնում են Չինաստանի պետական ԶԼՄ-ները, իշխանությունները սկսել են գործել աշխարհի վերջի տեսության հետեւորդների դեմ, որոնց նաեւ մեղադրում են «Կոմկուսին վնաս հասցնելու» ցանկության մեջ։



























